Մեղրը մեղուների կողմից ծաղկային նեկտարից պատրաստվող բնական, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը հայտնի է իր բուժիչ և սննդարար հատկություններով։ Այն հիմնականում կազմված է գլյուկոզայից (56%) և ֆրուկտոզայից (37%)։ Մեղրը մարդու օրգանիզմի կողմից յուրացվում է գրեթե 100%-ով։ Այն բուրավետ, համեղ, բարձր կալորիականությամբ և բուժական հատկություններով օժտված սննդամթերք է։


Մեղրի բաղադրությունը

  • բնական շաքարներ (ֆրուկտոզա և գլյուկոզա),
  • ջուր,
  • վիտամինների և հանքանյութերի փոքր քանակներ,
  • հակաօքսիդանտներ,
  • ամինաթթուներ, օրգանական թթուներ և բուրավետ նյութեր, որոնք մեղրին հաղորդում են յուրահատուկ բույր և համ։


Մեղրի տեսակներ

Կան տարբեր տեսակներ՝ կախված այն բույսերից, որոնցից մեղուները հավաքում են նեկտարը․

  • ծաղկային մեղր,
  • լորենու մեղր,
  • ակացիայի մեղր,
  • լեռնային մեղր,
  • տերեփուկի մեղր,
  • արևածաղկի մեղր,
  • շագանակի մեղր և այլն։


Ինչպես պահել մեղրը

Մեղրը ցանկալի է պահել՝

  • փակ ապակե տարայի մեջ,
  • սենյակային ջերմաստիճանում,
  • արևի ուղիղ ճառագայթներից հեռու։


Մեղրի օգտակար հատկությունները

  • կարող է հանգստացնել կոկորդի ցավը և հազը,
  • օգնում է հաղթահարել մրսածությունը,
  • արագ էներգիայի աղբյուր է,
  • ունի հակաբակտերիալ հատկություններ,
  • որոշ տեսակներ նպաստում են վերքերի ապաքինմանը,
  • նպաստում է իմունիտետի բարձրացմանը,
  • օժտված է ախտահանիչ հատկություններով։


Հետաքրքիր փաստեր մեղրի մասին

  • Մեղրը գրեթե երբեք չի փչանում, եթե ճիշտ է պահվում։ Հայտնաբերվել է շուրջ 3000 տարվա եգիպտական մեղր, որը դեռ ուտելի է եղել։
  • Մարդու օրգանիզմի կողմից մեղրը յուրացվում է գրեթե 100%-ով։
  • «Մեղրամիս» տերմինը գալիս է Նորվեգիայից, որտեղ, ըստ հին ավանդույթի, նորապսակները հարսանիքից հետո մեկ ամիս շարունակ ամեն օր մեղր էին օգտագործում։
  • Աշխարհում ամենաշատ մեղրն արտադրվում է Չինաստանում, ապա՝ Արգենտինայում, Իրանում, Թուրքիայում և Հնդկաստանում։