Խնձորը Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։
Խնձորի բաղադրությունը
- Ջուր. 82–88%
- Շաքարներ. 7.4–14% (ֆրուկտոզա, գլյուկոզա, սախարոզա)
- Օրգանական թթուներ. հիմնականում խնձորաթթու (0.2–0.8%)
- Վիտամիններ
- Հանքային նյութեր
Խնձորի տեսակները
Կան խնձորների վաղահաս, աշնանային և ձմեռային տեսակներ
- Անարատ
- Ախլախնձոր
- Մեղրախնձոր
- Շաքարկենի
- Շաքարալմազի
- Տափակ և այլն
Ինչպես պահել խնձորը
Խնձորը երկար ժամանակ թարմ, համեղ և օգտակար պահելու համար անհրաժեշտ է հետևել պահպանման որոշակի կանոնների․
- Չլվանալ պահելուց առաջ
- Պահել սառնարանում
- Առանձնացնել այլ մթերքներից
- Խնձորները կարելի է փաթաթել թղթով կամ պահել թղթե տոպրակների մեջ՝ խոնավությունը կարգավորելու համար
Խնձորի օգտակար հատկությունները
- Խնձորի կանոնավոր օգտագործումը նպաստում է, որ անոթների պատերը պաշտպանեն արյունը քաղցկեղային բջիջների առաջացումից, ինչպես նաև նվազեցնեն նրանց քանակությունը, եթե նրանք արդեն հայտնվել են:
- Խնձորը բնական հակաօքսիդանտ է, ինչի պատճառով այն անվանում են երիտասարդացնող:
- Խնձորի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մազերի ու մաշկի առողջության վրա:
- Թարմ խնձորի հյութը հանգստացնում է նյարդերը:
- Խնձորը մաքրում է լյարդը:
- Կեղևով խնձորը սովորաբար ավելի օգտակար է, քան մաքրվածը, որովհետև կենսաակտիվ նյութերի զգալի մասը հենց կեղևում է կենտրոնացած:
Հետաքրքիր փաստեր խնձորի մասին
- Աշխարհի ամենամեծ խնձորը աճեցվել է Ճապոնիայի Հիրոսակի քաղաքում. այն կշռել է 1,8 կգ:
- Խնձորները արտադրում են էթիլեն գազ, որը արագացնում է հասունացումը։ Այդ պատճառով մեկ հասած խնձորը կարող է արագ հասունացնել կողքի բանանները կամ ավոկադոն:
- Ամբողջ աշխարհում աճեցվում է խնձորի 7500 տեսակ:
- Մեծ Բրիտանիայում ամեն տարվա հոկտեմբերի 21-ը նշվում է որպես խնձորի օր:
- Խնձորները ջրում չեն խորտակվում, քանի որ նրանց կառուցվածքում 20-25%-ն օդ է:
- Խնձորի կորիզները պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր թույներ, ուստի ուտել այն կորիզներով խորհուրդ չի տրվում:
- Մեկ միջին խնձորը պարունակում է 70-100 կկալ:
- Մեկ խնձորի ծառը լավ սեզոնում կարող է տալ հարյուրավոր կիլոգրամ պտուղ:
- Մեղուները խնձորի այգիների համար կենսական կարևորություն ունեն․ առանց փոշոտման բերքը կտրուկ կնվազի:
- Խնձորի ամենամեծ արտադրող երկիրը այսօր Չինաստանն է։