Ընտանիքի միջազգային օր (անգլ․՝ International Day of Families) 1994թ․ից ի վեր նշվում է ամեն տարի Մայիսի 15-ին։ Հռչակվել է  ՄԱԿ-ի ասամբլեայի կողմից՝ ընտանիքի կարևորությունն ընդգծելու նպատակով։ Ընտանիքը հասարակության հիմքն է, քանի որ հենց այստեղ են ձևավորվում մարդու արժեքներն ու բնավորությունը։

2011թ․-ի փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր։

Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի կողմից Ընտանիքի միջազգային օրվա համար ընտրվում է հատուկ թեմա (կարգախոս), որը նպատակ ունի ուշադրություն հրավիրել ընտանիքներին հուզող կարևոր խնդիրների վրա։ 2026թ -ի ուղերձը հետևյալն է՝ «Ընտանիքները, անհավասարությունները և երեխաների բարեկեցությունը»։ Այստեղ ընդգծում է, որ ընտանիքները հասարակության զարգացման հիմքն են, իսկ երեխաների բարեկեցությունը՝ մարդկության ապագայի կարևոր պայմանը։ ՄԱԿ-ը կոչ է անում պետություններին աջակցել ընտանիքներին, նվազեցնել սոցիալական անհավասարությունները և ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա առողջ, ապահով և արժանապատիվ կյանք։

Ընտանիք բառը նշանակում է մեկ տանիքի տակ հավաքված և արյունակցական կապեր ունեցող մարդկանց խումբ։

Ընտանիքը Աստծո ամենամեծ պարգևն է, որն անհրաժեշտ է պահպանել ու զորացնել։ Այս օրը ևս մեկ անգամ մատնանշվում է ընտանիքի անփոխարինելի դերը ցանկացած մարդու կյանքում: