ԹԵՍՏ․ Որքա՞ն լավ ես լուծում հանելուկները

28.11.2026 16:20

ԹԵՍՏ․ Որքա՞ն լավ ես լուծում հանելուկները

Հանելուկները հիանալի միջոց են տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը, երևակայությունն ու հնարամտությունը զարգացնելու համար։ Այս թեստում հավաքել ենք հետաքրքիր և բազմազան հանելուկներ, որոնց պատասխանները գտնելու համար երբեմն անհրաժեշտ է մտածել ոչ ստանդարտ ձևով և ուշադրություն դարձնել նույնիսկ ամենափոքր մանրուքներին։ Որոշ հանելուկներ առաջին հայացքից կարող են շատ պարզ թվալ, սակայն մի՛ շտապիր պատասխանել․ երբեմն ճիշտ պատասխանը բոլորովին անսպասելի է լինում։ Փորձի՛ր լուծել բոլոր հանելուկները, ստուգի՛ր քո գիտելիքներն ու հնարամտությունը և պարզի՛ր, թե որքան ուշադիր ու արագ մտածող ես։ Հաջողությո՛ւն։

Ձեր առաջընթացը
Հարց 1 Մեկ պատասխան
Ջրից է ծնվում, բայց ջրից վախենում է (հալվում է)։ Ի՞նչն է։
Հարց 2 Մեկ պատասխան
Լիքն է ջրով, բայց անցքեր ունի և չի թափվում։ Ի՞նչն է։
Հարց 3 Մեկ պատասխան
Իրենից բացի ուրիշ ոչ ոքի չի ուտում, բայց անընդհատ փոքրանում է։ Ի՞նչն է։
Հարց 4 Մեկ պատասխան
Իր տունը միշտ իր մեջքին է տանում։ Ո՞վ է։
Հարց 5 Մեկ պատասխան
Գույնը փոխում է ըստ շրջապատի։ Ո՞վ է։
Հարց 6 Մեկ պատասխան
Ի՞նչն է միշտ գալիս, բայց երբեք չի հասնում։
Հարց 7 Մեկ պատասխան
Ծնվում է ու մեծանում, հենց նույն օրն էլ՝ մահանում, հետո նորից կյանք առած պայծառ շորեր է հագնում։
Հարց 8 Մեկ պատասխան
Դրսում լեռ է, կանաչով պատված, ներսում ծով է, կարմիրով լցված։
Հարց 9 Մեկ պատասխան
Կլոր է՝ գնդակ չի, կարմիր է՝ խնձոր չի, պոչ ունի՝ մուկ չի։
Հարց 10 Մեկ պատասխան
Հարյուր շապիկ են հագցրել, բայց առանց մի կոճակն անգամ փակել։
Հարց 11 Մեկ պատասխան
Տուն է սպիտակ, լայնատարած, սև հավիկներ մեջը թառած, խոսում են ու զրույց անում՝ մարդու նման լեզու առած։
Հարց 12 Մեկ պատասխան
Թռչուն է անթև ու անփետուր, բայց շրջում է նա ամենուր։